Այսօր կփորձեմ պատմել այսպես ասած սև անցքերի կամ սև խոռոչի մասին, չնայած նրան, որ այս երևույթի մասին խոսելը բավականին բարդ է, քանի որ այն լիովին բացահայտված չէ։ Այս գրառման մեջ մեծամասամբ կլինեն վարկածներ։
Ինչ է սև խոռոչը
Սև խոռոչը, ըստ հարաբերականության ընդհանուր տեսության, տիեզերքի մի տեղամաս է, որի գրավիտացիոն դաշտն այնքան հզոր է, որից ոչինչ, նույնիսկ լույսը, չի կարող դուրս գալ։ Այս ամենը հասկանալի դարձնելու համար ասեմ, որ սև խոռոչի գույնը պայմանավորված է գերհզոր գրավիտացիոն դաշտով, նրա ձգողականությունն այնքան մեծ է, որ այն կլանում է նույնիսկ իր իսկ արձակած լույսը և այն չի տարածվում այլուր։
Սև խոռոչները իրանց գերհզոր մագնիսական ուժի հետևանքով բավականին սեղմված են,այսինքն նրանք ունեն հսկայական զանգված բայց փոքր չափեր, օրինակ եթե Երկիր մոլորակը դառնա սև խոռոչ (որը տեսականորեն հնարավոր է) այն կունենա նույն քաշը, սակայն 2 սանտիմետրից էլ քիչ տրամագիծ, եթե Արևը վերածվի սև խոռոչի այն կունենա 6 կմ տրամագիծ և սկզբնական շրջանում կկշռի այնքան որքան հիմա(իսկ հետագայում կլանելով ճանապարհին հանդիպածը կմեծացնի ծավալը)։ Սակայն վերևում նշվածը՝ Երկրի սև խոռոչ դառնալու մասին հնարավոր է միայն տեսականորեն,սակայն գործնականում այն անհնար երևույթ է քանի որ արեգաից ավելի փոքր աստղերը չեն կարող դառնալ սև խոռոչ թեկուզ միայն այն պատճառով,որ դրանք չունեն այդքան հզոր գրավիտացիոն ուժ։
Մեզ ամենամոտ և հայտնի սև խոռոչը
Ինչպես բոլոր գալակտիկաներում, այնպես էլ Ծիր Կաթին գալակտիկայի կենտրոնում սև խոռոչ գոյություն ունի։ Ծիր Կաթինի կենտրոնում էլ գտնվում է հսկայական չափսերի հասնող սև խոռոչ, որի զանգվածը թեև 3-4 միլիոն անգամ առավել է Արեգակնային համակարգի արևից, բայց չափսերով տասն անգամ փոքր է։