Երկրագնդի վրա գոյություն ունեցող զարմանահրաշ կյանքի ձևերց մեկը...
Գերզարգացած ճանաչողական հնարավորությունների շնորհիվ բնածին տրված սուպերօրգանիզմի կարողությունները նրանց դարձնում են բացառիկ ողջ էկոհամակարգում, բացի դրանից դեռևս խոր անցյալից մեղուները հռչակվել են մեղրի բաղադրության մեջ մտնող արժեքավոր նյութերի ընտրության իրենց «իմաստությամբ»:
Մեղրը հանդիսանում է մեղվաբուծության ամենաարժեքավոր արտադրանքներից մեկը: Դարեր շարունակ ապացուցվել է մարդու օրգանիզմի վրա մեղրի հրաշագործ ազդեցությունները, ինչպես նաև նրա օգտագործման կարևորությունը բազմաթիվ հիվանդությունների բուժման նպատակով:
Մեղրում պարունակվող բիոլոգիապես ակտիվ նյութերի շարքը դրական ազդեցություն է ունենում մարդու օրգանիզմի նյութափոխանակության, իմունային և սրտանոթային համակարգերի վրա:
Բնական մեղրը հանդիսանում է ամենաբարդ բնական մթերքներից մեկը, որի կազմի մեջ հայտնաբերվել է շուրջ 400 տարբեր կոմպոնենտներ: Մեղրի բաղադրության մեջ են մտնում 300-ից ավելի քիմիական միացություններ և հանքային նյութեր: Նրանց մեջ հիմնական մասը կազմում են ածխաջրերը՝ (չոր նյութի մեջ այն հասնում է 90-95% ), ֆրուկտոզ՝ 30 -40 %, 32 - 35 % գլյուկոզ, 2-3 % օլիգոսախարիդ: Այս բաղադրությունն իր մեջ պարունակում է արժեքավոր էներգետիկ նյութ՝(100գ մեղր- 1289կՋ էներգիա): Մեղրի բաղադրությունը տարբեր է՝ կախված աշխարհագրական ու բնակլիմայական տեղանքից:
Մի քանի ուշագրավ փաստ մեղուների մասին.
Գլոբալ ցանցերի զարգացումը հանգեցրել է մարդու, կենդանական աշխարհի եւ բուսաշխարհի վրա չիոնացված էլեկտրամագնիսական ճառագայթման։ Բարձր հաճախականության էլեկտամագնիսական դաշտերը, որոնք ճառագայթվում են բջջային հեռախոսներից ու Wi-Fi սարքերից, վերջին տասնամյակներին, բավական ինտենսիվացել են ու գրավել գիտնականների ուշադրությունը։ Սակայն այս ուղղությամբ արված գիտական հետազոտությունների արդյունքները բավական հակասական են։ Այս մասին գրում է Naked Scince ամսագիրը։ Ռուսաստանցի մի խումբ գիտնականներ վերջին երկու տարվա ընթացքում ուսումնասիրել են ստանդարտ Wi-Fi ռոութերի ճառագայթած էլեկտրամագնիսական ալիքների ազդեցությունը մեղուների սննդային վարքագծի վրա՝ ուշադրություն դարձնելով հատկապես սննդային մոտիվացիային եւ պայմանական սննդային ռեֆլեքսի պահպանությանը՝ միջնաժամկետ եւ երկարաժամկետ հիշողության վրա։ Հետազոտվող մեղուները պայմանականորեն բաժանել են մի քանի մասի։ Մի մասի վրա որեւէ ազդեցություն չի եղել, իսկ մյուսին տեղավորել են Ֆարադեյի վանդակում, որը փակում է էլեկտրամագնիսական ալիքների ճառագայթումը, իսկ երրորդ խմբին տեղավորել են էլի ֆարադեյի վանդակում, որտեղ կա աշխատող Wi-Fi ռոութեր։ Արդյունքներն իրենց երկար սպասեցնել չեն տվել։ Պարզվում է, որ Wi-Fi-ի ալիքային ճառագայթման ենթակա մեղուների մոտ նկատելիորեն թուլանում է սննդային վարքագիծը, ինչը նշանակում է, որ արդյունքում կարող է տուժել բույսերի փոշոտման պրոցեսը, ինչպես նաև՝ մեղրաստեղծ գործունեությունը։
Եվ վերջում որոշ տեղեկություններ նրանց վարքի մասին:
Իսկ վերջում պատմեմ աֆրիկյան մեղուների մասին: Մեղուների այս (մեղրաբեր) տեսակը հիմնականում բնակվում է Հարավային ու Կենտրոնական Ամերիկայում: Եթե հանկարծ այս մեղուները «նեղանում» են ինչ որ մեկից, ապա սկսում են հետապնդել նեղացնողին այնքան ժամանակ, մինչև չհասնեն նրան ու չպատժեն, իսկ պատժելու հարցում նրանք մեծ գիտակներ են: Չէ՞ որ մեկ մեղվաբնում մի քանի տասնյակ հազարից մինչև մի քանի հարյուր հազար նման մեղու կարող է բնակվել և եթե հասարակ մեղուները դադարում են հետապնդել իրենց անհանգստացրած էակին, եթե այն հասցնում է 100 մետր փախչել նրանցից, ապա Աֆրիկյան մեղրաբեր մեղուները հետևում են զոհին մինչև 1 կիլոմետր:
Նյութը` Մանե Մկրտչյանի, 8-րդ դասարան