Return to site

Ինչու՞ մարդկությունը չի կարող գոյատևել Երկիր մոլորակից բացի այլ մոլորակում…

 

Հարց է ծագում. ինչու՞ մարդկությունը չի կարող գոյատևել այլ մոլորակում: Եկե՛ք պարզենք միասին…

  1. Մերկուրի- Ձեր մարմինը կպատվի տաք ալիքով ՝400 աստիճանում 1 րոպեից պակաս ժամանակահատվածում:
  2. Վեներա- Դուք բառացիորեն կհալվեք,քանի որ այնտեղ ջերմաստիճանը 450 աստիճան է: Կմահանաք ածխածնի երկօքսիդի թունավորումից: Կգոյատևեք 1 րոպեից էլ պակաս:
  3. Մարս-Այստեղ տիրում է ցածր մթնոլորտային ճնշում: Մթնոլորտը փոշոտ է և պարունակում է 96 աստիճան ածխածնի երկօքսիդ.կխեղդվեք:
  4. Յուպիտեր- Համեմատած երկրի հետ, 10 անգամ ավելի մթնոլորտային ճնշմամբ է օժտված, դուք կճզմվեք այդ ճնշման տակ, որն էլ անհնարին է դարձնում կյանքը նրա վրա:
  5. Լուսին- Թեև արբանյակ է, սակայն այն համարվում է արեգակնային համակարգի ամենագեոակտիվ մարմինը՝ 400 գործող հրաբուխներով, իսկ մթնոլորտում առկա է 96 աստիճան ծծմբի երկօքսիդ: Դուք կմահանաք աչքերի ուժեղ գրգռվածությունից:
  6. Սատուրն- Սատուրնի մակերևույթը տաք է, ջերմաստիճանը հասնում է 117 աստիճան : Այս մոլորակը ունի տեսանելի օղակների համակարգ, որը բաղկացած է 9 հիմնական և 3 ընդհատվող աղեղներից, օղակները կազմված են սառույցից՝ քարե բեկորների հավելումներով: Հասկանալի է, որ այստեղ տաք ու սառը հոսանքների ազդեցության տակ ուժեղ քամիներ են առաջանում, որն էլ ուղղակի անհնարին է դարձնում կյանքն Սատուրնի վրա:
  7. Ուրան- Եթե տարբերակ գտնվեր այստեղ հայտնվելու, ապա իմացեք, որ 1 րոպեից ավել չեք գոյատևի: Այստեղ շատ ցուրտ է – 200 աստիճան ջերմաստիճան: Դուք կճզմվեք մթնոլորտային ճնշման ազդեցության տակ:
  8. Նեպտուն- Սա ամենաքամոտ մոլորակն է: Քամիների արագությունը 200կմ/ժ է, այստեղ ևս շատ ցուրտ է – 210 աստիճան:
  9. Պլուտոն- Ենթադրվում է, որ Պլուտոնը հիմնականում կազմված է ապարների հետ խառնված ջրային սառույցից: Նրա մակերևույթը պատած է մեթանային եղյամով; Ջերմաստիճանը այնտեղ – 230 աստիճան է: Իր առանցքի շուրջ պտտվում է 6,4 օրում:

Ինչպես արդեն գիտեք, մարդու գոյատևումը անհնար է պատկերացնել որևէ այլ մոլորակում, այնպես որ եկեք սիրենք մեր Երկիր մոլորակը՝ մեր Տունը …

Պատանի Հետազոտողների ակումբ

 

 

 

 

 

All Posts
×

Almost done…

We just sent you an email. Please click the link in the email to confirm your subscription!

OKSubscriptions powered by Strikingly