Return to site
Return to site

Հայկական աստղադիտակ՝ Հերունու դիտակ

Տիեզեական գիտական միտք… մտքի թռիչք…

Հայկական գիտական ներուժը...

(Հայաստանն ունի այնպիսի հզոր գործիք՝ ռադիո-օպտիկական աստղադիտակ, որը միակն Է աշխարհում)

«Հայաստանը փոքրիկ երկիր է, բայց ունի այդպիսի հզոր գործիք՝ ռադիօ-օպտիկական աստղադիտակ, որը միակն է իր բնույթով աշխարհում և ի վիճակի է զննելու տիեզերքը երկու տիրույթներում՝ օպտիկայի և ռադիոալիքների»:

Պարիս Միսակի Հերունու (հայազգի ականավոր ֆիզիկոս-ճարտարագետ, ռադիոտեխնիկական համակարգերի, ռադիոֆիզիկայի, ռադիոտեխնիկայի, ռադիոչափումների, ռադիոաստղագիտության և ռադիոհոլոգրաֆիայի ոլորտներում) նախագծած և կառուցած ՌՕԴ_54/2.6 անտենայի փորձարկմանն ուղղված աշխատանքներ՝ Հերունու Ազգային Տիեզերական Կենտրոնում:

Ամեն անգամ մենք խոսում ենք տիեզերական գիտական միտք ունենալու մասին, բայց արի ու տես, որ մենք Մարս հասնելու ռեալ ելք ունեինք Իլոն Մասկից դեռևս 20-30 տարի առաջ … սակայն… եզրեր չգտանք…

Հայաստանում, մեր քթի տակ, Երևանից 30 րոպեի ճանապարհին մի աստղադիտակ կա, որը կարող էր Իլոն Մասկին Մարս գնալիս օգնել ազդանշաններ որսալու և աստերոիդներից շեղել տիեզերանավերը, բայց աստղադիտակը 30 տարի չի համալրվել, 10 տարի էլ չի միացվել և գործարկվել:

Միայն այս օրերին (սեպտեմբեր, 2020թ.) կարողացան միացնել սարքը, ընդամենը 24 ժամով. քանի որ նրա նորմալ շահագործման և վերջնականապես աշխատեցնելու համար 2 միլիոն դոլարի ներդրում է անհրաժեշտ: Միացնելուց քիչ անց Հարդագողի ճանապարհից արդեն մեզ ազդանշաններ են եկել, բայց կարող էին նույնիսկ սև խոռոչներն ու էկզոմոլորակները ձայն հանել, եթե այս հսկա սարքը տեղումների և արևի տակ չմնար այլ լիներ «գործի մեջ»: Այսօր փրկարարներն են օգնել անհրաժեշտ սարքերը տեղադրել 54 մետրանոց երկհայելի սարքի վրա տեղադրել:Այս ռադիոանտենան պատմամշակութային արժեք է, այս դիտակից աշխարհում մի քանիսը կա միայն: Մերը միակն է, որ ռադիոօպտիկական է (դիտակ, որը էլեկտրոմագնիսական ալիքների երկու տիրույթում օպտիկական և ռադիոալիքների տիրույթում կարող է աշխատել և գրանցել տիեզերքից եկող ազդանշանները, ռադիոճառագայթումն ու լույսը), այսինքն՝ միանգամից երկու ազդանշան է ընդունում, ի տարբերություն մոլորակի վրա եղած հատուկենտ ռադիոդիտակների:

Բյուրականի աստղադիտարանը, որը վերջերս ստացավ տարածաշրջանի աստղադիտական կենտրոն անվանումը կարող էր առավել ստույգ ինֆորմացիաներ հաղորդել մեզ տիեզերքից, հայտնաբերել տասնյակ էկզոմոլորակներ:

Ծրագրի ղեկավարները վստահեցնում են, որ դիտակի շահագործումը միջազգային գիտական հանրությանը կներկայացնի Հերունու աստղադիտակի մեծ պոտենցիալը և հնարավորություն կստեղծի առավել լայնամասշտաբ գործողություններ ծավալելու համար և ինչու չէ, փնտրել քաղաքակրթություններ երկրից հեռու…

Այս աստղադիտակը լուռ վկան է հայկական գիտական ուժի և հզորության, և այն բանի, որ հայը կարող է հասնել տիեզերքին սեփական գիտական ջանքերով:

Հայազգի ակադեմիկոսը տեսնում էր դրա մեջ ոչ միայն տիեզերքը բացահայտելու միջոց, այլ նաև մարդկային մտքի և քաղաքակրթության սիմվոլ:

Previous
Տեսություններից ամենագեղեցիկը... Էտյուդ առաջին  
Next
Քվանտներ... Էտյուդ երկրորդ
 Return to site
Powered by Strikingly
Best website builder
This website is built with Strikingly.
Create yours today!

This website is built with Strikingly.

Create your FREE website today!

All Posts
×

Almost done…

We just sent you an email. Please click the link in the email to confirm your subscription!

OKSubscriptions powered by Strikingly