Սառցե բյուրեղներ՝ ինչու են նրանք այդքան գեղեցիկ...
Հասկանալու համար, թե ինչու են ձյան փաթիլներն այդքան գեղեցիկ, անհրաժեշտ է հետազոտել ընդամենը մեկ սառցե բյուրեղի կյանքի պատմությունը:
Սառցե փաթիլներն ամպի մեջ ձեւավորվում են -15° ջերմաստիճանում`ջրի գոլորշու գազային վիճակից պինդ վիճակի անցնելու հետևանքով: Ձյան փաթիլների առաջացման համար հիմք են հանդիսանում փոքր փոշու մասնիկները կամ մանրադիտակային սառցե տաշեղիները, որոնք ծառայում են որպես դրանց վրա ջրի մոլեկուլների խտացման միջուկ: Բյուրեղացման միջուկը հենց այն է, որտեղ սկսվում է ձևավորվել ձյան փաթիլները:
Մեծացող ձյան փաթիլին գնալով ավելի ու ավելի շատ ջրի մոլեկուլներ են միանում հատուկ վայրերում ՝ դրան տալով հստակ վեցանկյան ձև: Կոշտ ջրի կառուցվածքի բանալին կայանում է դրա մոլեկուլի կառուցվածքի մեջ, որը կարելի է պարզեցնել որպես տետրախցիկ ՝ եռանկյուն հիմքով բուրգ, որի դեպքում հնարավոր են ընդամենը 60 ° և 120 ° անկյուններ: Կենտրոնում թթվածին կա, երկու գագաթներում `ջրածին
Փաթիլները - դրանք սաեցե մոնոբյուրեղներ են: Որոշ պայմաններում սառցե բյուրեղներն աճում են իրենց առանցքի երկայնքով, այդ ժամանակ էլ ձևավորվում են ձգված ձևվածք ունեցող փաթիլներ՝ փաթիլ-սյուներ, ասեղ-փաթիլներ։ Այլ պայմաններում վեցանկյուններն աճում են առավելապես իրենց առանքին ուղղահայաց և այդ պարագայում ձևավորվում են վեցանկյուն սկավառակների և վեցանկյուն աստղերի տեսքով։
Նայիր տեսանյութը.
Հետաքրքիր փաստեր ձյան մասին.
1. Պարզվում է՝ կան մարդիկ, որոնք խորը վախ ունեն ձյունից, ինչը նույնիսկ անուն ունի՝ կիոնոֆոբիա: Իսկ եթե ընդհակառակը՝ շատ են սիրում ձյուն, դա էլ կոչվում է կիոնոմանիա:
2. Պարտադիր չէ, որ ջերմաստիճանը 0-ից ցածր լինի, որպեսզի ձյուն տեղա: Ձյուն կարող է տեղալ, օրինակ, 4C պլյուսի դեպքում: Ամպերի վերին շերտն ու այդ մասի սառը՝ 0C-ից ցածր օդը, ձևավորում են ձյունը:
3. Սովորական ձյան փաթիլը կազմված է միջինը 180 միլիարդ մոլեկուլից:
4. Ըստ Գինեսի ռեկորդների գրքի՝ աշխարհի ամենամեծ փաթիլը գրանցվել է ԱՄՆ Մոնտանա նահանգում 1887թ․ հունվարին: Փաթիլի տրամագիծը կազմել է 38 սմ: Իսկ սովորաբար փաթիլները 5 մմ տրամագծով են:
5. Իրականում ձյունն անգույն է, թափանցիկ, ոչ թե՝ սպիտակ: Ձյան բյուրեղը պրիզմայի նման բաղդատում է լույսը, ինչը մարդու աչքին տեսնելի չէ, ուստի մենք այն տեսնում ենք սպիտակ կամ բաց կապույտ գույնով: Երկրագնդի որոշ մասերում երբեմն կարելի է ականատես լինել կապույտ կամ կանաչ ձյան, որի պատճառը փաթիլի մեջ գտնվող կանաչ մամուռի մասնիկներն են: Պատմության մեջ եղել են դեպք,երբ սև գույնի ձյուն է տեղացել:1969 թվականին Շվեցարիայում սև ձյուն է թափվել երկնքից, իսկ 1955 թվականին Կալիֆորնիայի բնակիչները կանաչ ձյուն են տեսել:
6. Երկրագնդի վրա գտնվող քաղցրահամ ջրի 80%-ը գտնվում է սառույցի կամ ձյան տեսքով: Այն կազմում է երկրագնդի մակերևույթի 12%-ը:
7. Այն տարածված «փաստը», որ էսկիմոսները ձյան համար ունեն 100 բառ, ուղղակի առասպել է: Իրականում, էսկիմոս-ալեուտական լեզուներին բնորոշ արմատական կառուցվածքը թույլ է տալիս բառարմատներից ավելի շատ նոր բառեր կազմել:
8. Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ամենամեծ Ձմեռ պապը պատրաստվել է մեկ ամսվա ընթացքում, Մեյն նահանգում և կրում է Մեյնի սենատոր Օլիմպիա Սնոուի անունը: Ավելի ճիշտ, այն Ձմեռ պապ չէր, այլ «ձյունանուշ» և ուներ 37,2 մետր բարձրություն:
9. Նույն բյուրեղային կառուցվածքով երկու ձյան փաթիլներ գոյություն չունեն, մատնահետքի պես:
10. Երբ ձյունը ընկնում է ջրի վրա,արձակվում է ձայն,որը մարդիկ չեն զգում:Սակայն ինչպես պարզել են գիտնականները-այդ ձայնը ընդհանրապես ձկներին դուր չի գալիս:
11. Ձյունը անդրադարձնում է արևային էներգիայի 95%-ը: Այսինքն արևի տակ այն կարող է ընդհանրապես չհալվել: Բայց այնուամենայնիվ այն քաղաքներում հալվում է դրա վրա նստած փոշու պատճառով:
12. Ձյան փաթիլները 95 տոկոսով բաղկացած է օդից: Հենց այդ պատճառով նրանք շատ դանդաղ են ընկնում-0,9 կմ/ժ արագությամբ:
Տեսանյութը՝ Լուիզա Եղիազարյանի