Return to site

Ալբերտ Էյնշտեյնի նամակը դստերը.

(Ժամանակակից ֆիզիկայի «խենթ կնքահայրը». Ալբերտ Էյնշտայն)

«Երբ ես առաջարկեցի «Հարաբերականության տեսությունը», շատ քչերը հասկացան ինձ, և այն, ինչ ես քեզ հիմա կբացատրեմ մարդկությանը փոխանցելու համար, նույնպես կառնչվի անհասկացողության և նախապաշարմունքների հետ։ Ես քեզ խնդրում եմ նամակը պահել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի՝ տարիներ, տասնամյակներ, մինչև հասարակությունը չլինի այնքան զարգացած, որպեսզի հասկանա այն, ինչ ես քեզ կբացատրեմ ստորև։

 

Գոյություն ունի մի հզոր Ուժ, որին մինչ օրս գիտությունը չի գտել պաշտոնական բացատրություն։ Այդ ուժն իր մեջ ներառում և կառավարում է տիեզերքում գործող մնացած բոլոր երևույթները։ Այդ տիեզերական Ուժը ՍԵՐՆ է։

Երբ գիտնականները փնտրում էին տիեզերքի ընդհանուր տեսությունը, նրանք մոռացան ամենահզոր անտեսանելի Ուժի մասին։

Սերը լույս է, որը լուսավորում է նրանց, ովքեր տալիս և ստանում են այն։ Սերը ձգողականություն է, որովհետև այն ոմանց ստիպում է հակում զգալ դեպի մյուսները։ Սերը ուժ է, որովհետև այն կրկնապատկում է մեր մեջ եղող լավագույնը և թույլ տալիս մարդկությանը կույր եսասիրության մեջ չծանրանալ։ Սիրո համար ենք ապրում և մեռնում։ Սերն Աստված է և Աստված Սեր է։

Այս Ուժը բացատրում է ամեն բան և կյանքին իմաստ տալիս։ Դա այն մեծությունն է, որը մենք անտեսել ենք երկար ժամանակ, գուցե այն բանի համար, որ վախեցել ենք սիրուց։ Սերը հասկանալու համար ես պարզ փոփոխություն արեցի իմ ամենահայտնի հավասարման մեջ։ Եթե E=mc^2-ի փոխարեն մենք համարենք, որ աշխարհի վերականգնման համար անհրաժեշտ էներգիան կարող ենք ստանալ սիրո միջոցով, որը բազմապատկվում է լույսի արագության քառակուսով, ապա կգանք այն եզրակացության, որ սերն ամենահզոր Ուժն է, քանի որ չունի սահմաններ։ Միայն սիրո միջոցով մենք կարող ենք կյանքին իմաստ տալ, պահպանել աշխարհը և յուրաքանչյուր մտածող ու զգացող արարածի, օգնել մեր քաղաքականությանը գոյատեւել։

ԳՈՒՑԵ ՄԵՆՔ ԴԵՌ ՊԱՏՐԱՍՏ ՉԵՆՔ «ՍԻՐՈ ՌՈՒՄԲ» ՍՏԵՂԾԵԼՈՒ՝ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՀԶՈՐ ՄԻ ՍԱՐՔ, ՈՐՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՐՀԻՑ ԿՎԵՐԱՑՆԻ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ, ԵՍԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅՆ ԱՄԵՆԸ, ԻՆՉԸ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ Է ՄՈԼՈՐԱԿԸ։

Այնուամենայնիվ, յուրաքանչյուր անհատ իր մեջ ունի սիրո փոքր, բայց հզոր կրիչ, որի էներգիան սպասում է իր ազատմանը։ Երբ մենք սովորում ենք տալ և ստանալ այդ էներգիան, սիրելի Լիեսերի, մենք հաստատում ենք այն, որ սերը հաղթում է ամեն ինչ և ընդունակ է ամեն բան հաղթահարելու։

Շատ եմ ցավում, որ չեմ կարողացել արտահայտել այն, ինչ կա սրտումս, որը մեղմ բաբախում է քեզ համար ամբողջ կյանքումս։ ԳՈՒՑԵ ՇԱՏ ՈՒՇ Է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ԲԱՅՑ ԺԱՄԱՆԱԿԸ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ Է։ Ես պետք է ասեմ քեզ, որ սիրում եմ քեզ և քո շնորհիվ ես ստացա վերջնական պատասխան։

Քո հայր Ալբերտ Էյնշտեյն

Նոբելյան մրցանակակիր, ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը մարդկությանը հայտնի է ոչ միայն գիտության մեջ իր մեծագույն նվաճումներով, այլև հրաշալի մեջբերումներով:

Մարտի 14-ը Ալբերտ Էյնշտեյնի ծննդյան օրն է: Ահա նրա հաջողության հասնելու բանաձևերից մի քանիսը...

ՄԻ ՎԱԽԵՑԵՔ ՍԽԱԼՎԵԼՈՒՑ

Նա, ով երբեք չի սխալվել, չի փորձել անել ինչ-որ բան նորովի: Մարդկանց մեծ մասը չի անում ինչ-որ նոր բան, որովհետև վախենում է անհաջողության մատնվելուց: Բայց դրանից վախենալու կարիք ընդհանրապես չկա: Հաճախ մարդը, ով ձախողվում է, իմանում է շատ ավելին հաղթելու մասին, քան նա, ով հաջողության է հասնում անմիջապես:

ԵՐԲԵՔ ՄԻ ԴԱԴԱՐԵՔ ՍՈՎՈՐԵԼ

Կրթվածությունը այն է, ինչ է մնում է այն բանից հետո, երբ մոռանում ես դպրոցում սովորածը: 30 տարի հետո դուք ամբողջությամբ կմոռանաք այն, ինչ ձեզ սովորեցնում էին դպրոցում: Դուք կհիշեք միայն այն, ինչ սովորել եք ինքնուրույն: Այնպես որ, շարունակեք սովորել ամեն օր կյանքից, բնությունից: Ձեր մտավոր աճը պետք է սկսվի ձեր ծնունդով և ավարտվի միայն ձեր մահվան հետ:

ԵՐԵՒԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ԶՈՐԵՂ Է, ՔԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Իմ երևակայության մեջ ես ազատ եմ նկարելու, ինչպես նկարիչը: Երևակայությունը գիտությունից ավելի կարևոր է: Գիտությունը սահմանափակ է, իսկ երևակայությունը կարող է նվաճել ամբողջ աշխարհը: Հապա փորձեք պատկերացնել այն հսկայական առաջընթացը, որը ապրել է մարդկությունը քարանձավային ժամանակներից մինչև հիմա: Այն ամենը, ինչ մենք ունենք այսօր, մեր նախապապերի երևակայության արդյունքն է: Իսկ այն, ինչը կլինի մեր ապագայում, կկառուցվի մեր երևակայության օգնությամբ:

ԳԱՂՏՆԻ ՊԱՀԵՔ ՁԵՐ ՈԳԵՇՆՉՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

Ձեր ստեղծագործության յուրահատկությունը հաճախ կախված է այն բանից, թե որքան հմտորեն եք դուք թաքցնում ձեր աղբյուրները: Ձեզ կարող են ոգեշնչել այլ հանճարեղ մարդիկ, բայց եթե դուք այնպիսի իրավիճակում եք, երբ բոլորի հայացքներն ուղղված են ձեզ վրա, ձեր գաղափարները պետք է յուրահատուկ երևան:

ՓՈՐՁԵՔ ԴԱՌՆԱԼ ՈՉ ԹԵ ՀԱՋՈՂԱԿ, ԱՅԼ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՄԱՐԴ

Մարդու արժեքը որոշվում է այն բանով, թե ինչ է նա տալիս աշխարհին, այլ ոչ թե նրանով, թե ինչի է նա ունակ հասնել: Եթե նայեք աշխարհահռչակ մարդկանց, ապա կտեսնեք, որ նրանցից յուրաքանչոյւրը ինչ-որ բան է տվել մարդկությանը: Հարկավոր է տալ, որպեսզի հնարավորություն ունենաս վերցնելու: Եթե ձեր նպատակը դառնա աշխարհի արժեքները ևս մեկով ավելացնելը, դուք կբարձրանաք կյանքի հաջորդ մակարդակ:

ՀԱՎԱՏԱՑԵՔ ՀՐԱՇՔՆԵՐԻՆ

Կա ապրելու երկու տարբերակ: Դուք կարող եք ապրել այնպես, ասես հրաշքներ չեն լինում, և կարող եք ապրել այնպես, ասես ամեն ինչ այս աշխարհում հրաշք է:

Եթե ապրեք այնպես, ասես այս աշխարհում ոչ մի բան հրաշք չէ, ապա դուք կկարողանաք անել այն ամենը, ինչ ցանկանաք, և ձեր ճանապարհին չեն լինի խոչընդոտներ: Իսկ եթե ապրեք այնպես, ասես ամեն ինչ ձեր շուրջը հրաշք է, ապա դուք կկարողանաք հաճույք ստանալ կյանքի անգամ ամենափոքր ու աննշան երևույթներից: Եթե կարողանաք միաժամանակ ապրել այս երկու տարբերակով, ապա ձեր կյանքը կլինի և երջանիկ, և արդյունավետ:

ԹՈՒՅԼ ՏՎԵՔ ՁԵԶ ԵՐԱԶԵԼ

Երբ ես ուսումնասիրում եմ ինքս ինձ և իմ մտածելակերպը, հանգում եմ այն եզրակացության, որ երևակայությունն ինձ համար շատ ավելին է եղել, քան աբստրակտ մտածելու կարողությունը: Երազանքները այն բաների մասին, ինչի դուք կարող եք հասնել կյանքում, դրական ու երջանիկ կյանքի շատ կարևոր բաղադրիչն են:

Թույլ տվեք ձեր երևակայությանը ազատ շրջել և ստեղծել այն աշխարհը, որում դուք կցանկանայիք ապրել: Տրամաբանությունը ձեզ A կետից կհասցնի Z կետ, երևակայությունը կպտտի ամբողջ աշխարհում:

ՍՈՎՈՐԵՔ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՒ ՀԱՂԹԵՔ

Եթե ուզում եք դառնալ հաջողակ ձեռնարկատեր, ապա պետք է սկսել զբաղվել բիզնեսով հենց հիմա: Եթե ուզում եք սկսել, բայց վախենում եք հետևանքներից, դա ձեզ ոչ մի բանի չի հանգեցնի: Որպեսզի սովորեք հաղթել, նախ և առաջ սկսեք խաղալ: Իսկ երբ սովորեք խաղի կանոները, սկսեք խաղալ բոլորից լավ:

ՔԱՅԼԵՔ ՁԵՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

Մարդը, ով քայլում է ամբոխի հետևից, որպես կանոն, ավելի երկար ճանապարհ չի անցնում, քան ամբոխը: Իսկ այն մարդը, ով քայլում է ինքն իրեն, շատ հնարավոր է հայտնվի այնպիսի վայրերում, որտեղ ոչ ոք չի եղել:

ՄԻ ԿՈՐՑՐԵՔ ՁԵՐ ՀԵՏԱՔՐՔՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Ես առանձնապես տաղանդավոր չեմ: Ես ուղղակի չափից շատ հետաքրքրասեր եմ: Հետաքրքրասիրությունը հենց այնպես չէ տրված մարդուն: Երբեք մի դադարեք հարցեր տալ: Խելացի մարդիկ միշտ հարցեր են տալիս: Հարցրեք ինքներդ ձեզ, հարցրեք ուրիշներին, որպեսզի կարողանաք լուծումներ գտնել: Դա ձեզ հնարավորություն կտա նոր բան սովորել և տեսնել սեփական աճը:

Եվ հիշեք ձեր առջև չկան այլ սահմանափակումներ, բացի նրանցից, որոնք ձեր առջև դրել եք դուք ինքներդ: