Return to site

Հետաքրքիր փաստեր մարդու մասին

  • Մեկ ժամում մարդը կորցնում է մաշկի մոտավորապես 600000 ծերացած բջիջ։
  • Փռշտալուց մարդու բերանից օդը դուրս է մղվում ժամում 160կմ/ժ արագությամբ։
  • Մարդու օրգանիզմում կա մոտավորապես 72 կիլոմետր նյարդ։
  • Քիթը կարող է ճանաչել և հիշել 50000 տարբեր հոտեր։
  • Ստամոքսահյութը կարող է լուծել ցինկը։
  • Մարդու ոսկորները չորս անգամ ավելի ամուր են, քան բետոնը։
  • Մարդու սիրտը մոտավորապես բռունցքի չափ է։
  • Լեզուն մարդու մարմնի մեջ այն միակ մկանն է, որը ամրացված է միայն մեկ կողմից։
  • Միջին տարիքի տղամարդու կաշվի զանգվածը մոտ 5կգ է, իսկ կնոջ կաշվի զանգվածը՝ 3կգ։
  • Ատամը մարդու օրգանիզմի այն միակ մասն է, որը չի կարող ինքնավերականգնվել։
  • Մարդու օրգանիզմում ապրում է 2կգ բակտերիա։
  • Մարդու օրգանիզմի կալցիումի 99% գտնվում է ատամներում։
  • Ատամի էմալը ամենաամուր հյուսվածքն է, որն արտադրում է մարդու օրգանիզմը։
  • Մարդու թոքերի մակերեսը մոտավորապես հավասար է թենիսի խաղադաշտի մակերեսին։
  • Միջին տարիքի մարդու բարակ աղու երկարությունը 2.2-4.4 մետր է։
  • Մարդու բերանում կա մոտավորապես 40000 բակտերիա։

 

All Posts
×

Almost done…

We just sent you an email. Please click the link in the email to confirm your subscription!

OKSubscriptions powered by Strikingly