Return to site

Կարգախոսը՝ «Հզո՛ր Գիտություն՝

Հզո՛ր Հայաստան»

(բնագիտական լաբորատորիաներ)

broken image

Սովորել ուրիշներից ու դառնալ ավելի լավը

Կրթությունը, գիտելիք ստանալու գործընթացն ամբողջ կյանքի համար է և չի սահմանափակվում միայն որևէ շենքում մի քանի տարի անցկացնելով։ Այն շարունակական ընթացք է, որում ամենակարևորը հետաքրքրություն ցուցաբերելն է դեպի նոր բացահայտումներ և հայտնագործություններ։ Մեր հետաքրքրությունների ու գիտելիքների սահմաններից դուրս գալով և դրանք փոխադարձ կիսելով մեզ շրջապատող այլ մարդկանց հետ՝ մենք կընդլայնենք մեր աշխարհընկալումը և ի վերջո կհասնենք աշխարհի գրեթե բոլոր անկյուններում ծագած հիմնախնդիրների լուծմանը։ Սովորելով ուրիշներից և ուրիշներին սովորեցնելով՝ մենք դառնում ենք ավելի լավը և նպաստում ենք մեր շրջապատի զարգացմանը։

__________________________________________________________________________________

Ի գիտություն մեր փոքրիկ գիտնականներին՝

Մինչեւ 17 տարեկան դպրոցականների համար #ScienceOnCamera_ForKids խորագրով տեսանյութերի #մրցույթ!!

Դեկտեմբեր ամսին մեկնարկել է Project Lab-ի նախաձեռնության նոր գիտակրթական ծրագիրը՝ «Դպրոցականների հետազոտական հարթակը»։

ԵՊՀ Ֆիզիկայի Ֆակուլտետի ու SPIE Yerevan State Univ. Chapter-ի հետ համատեղ անցկացվում է վիդեո-մրցույթ՝

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է՝

-Ընտրել որևէ երևույթ, որի բացատրությունը կարող եք տալ փոքրիկ գիտափորձի միջոցով,

-Տեսանկարահանել գիտափորձը կատարելու գործընթացը՝ բացատրելով ողջ ընթացքը։

Տեսահոլովակը պետք է ուղարկել yerevanyoungminds@gmail.com հասցեին մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ:

Կարևոր պայմաններն են՝

-Տեսահոլովակի տևողությունը չպետք է գերազանցի 3 րոպեն;

-Տեսահոլովակի վերջում ներդնել՝ «Հզո՛ր Գիտություն՝ Հզո՛ր Հայաստան» կարգախոսը;

-Կցել նամակ, որում պատմում եք Ձեր ու Ձեր նպատակների մասին։

Տեսահոլովակը պետք է ուղարկել yerevanyoungminds@gmail.com հասցեին մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ:

Մրցույթին կարող են մասնակցել մինչև 17 տարեկանները։

Դեկտեմբերկ 21-ին բոլոր տեսահոլովակները կներբեռնվեն մեր YouTube-յան ալիք։

Մրցույթը կմեկնարկի դեկտեմբերի 21-ին և կավարտվի դեկտեմբերի 29-ին։

Հաղթողները կընտրվեն դեկտեմբերի 30-ին հետևյալ 2 անվանակարգերում՝

-Լավագույն մատուցում;

-Հանդիսատեսի համակրանք:

Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը կստանա 25000 դրամ:

Գնացինք փորձեր նկարելու!!!

broken image
broken image
broken image
broken image