Return to site

Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ…

(Թարգմանված նյութեր)

«Անիվի գյուտը»

Անիվը մարդկության պատմության ամենակարևոր ու հեղափոխական գյուտերից է: Այս պարզագույն սարքի հայտնաբերումը հզոր խթան հանդիսացավ տեխնոլոգիաների զարգացման համար։

broken image

Անիվը շատ հնագույն սարք է, այն հայտնվել է բրոնզի դարում (մ.թ.ա. 3500–1000 թթ.)։ Անիվի մասին հիշատակումները սկսվում են դեռևս մ.թ.ա. 3800 թվականից։ Միայն թե այն ժամանակ անիվը նախատեսված էր ոչ թե փոխադրման, այլ կենցաղային նպատակների համար։ Սայլերի համար առաջին անիվները պատրաստում էին շատ կոշտ ու կոպիտ ձևով, կտրում էին գերաններից կամ կարում ու կպցնում էին մի քանի տախտակներից, այնուհետև կտրում շրջանաձև:

Առաջին անիվների նախորդները ծանր բեռների տակ դրված խոշոր գերաններն էին: Եգիպտոսում բուրգեր կառուցելու համար այս կերպ քարշ էին տալիս ծանր, հսկա քարերը։

broken image

Կան հնագիտական ապացույցներ, որ Միջագետքը եղել է քաղաքակրթության նստավայրը, որտեղ մետաղների մշակումն առաջին անգամ հասել է զարգացման այն մակարդակին, որտեղ հնարավոր է անիվներով սայլերի արտադրությունը:

broken image

Անիվի շնորհիվ ի հայտ եկան նոր արհեստներ (մանող, բրուտի անիվ, ջրաղաց և այլն), անիվավոր տրանսպորտ և այլ բարդ մեխանիզմներ։

Ժամանակի ընթացքում անիվը աստիճանաբար կատարելագործվել է: Հայտնվեցին ռազմական նպատակներով առաջին մարտակառքերը:

Անիվի շնորհիվ հայտնվեց նաեւ անիվավոր տրանսպորտը։ Առաջին սայլերն այսպիսի տեսք ունեին: Վատ եղանակին սայլը անհարմար է եղել, և մարդը սայլի վրա ծածկ է պատրաստել կտորից կամ կենդանիների կաշվից։ Այսպես հայտնվեցին առաջին կառքերը, բայց դրանք շատ կոպիտ էին ու անհարմար։

Հետո մարդը հորինեց կառքը՝ ավելի թեթև ու գեղեցիկ: Երկար ճանապարհորդության ժամանակ լծված ձիերը արագ հոգնում էին, մարդը որոշեց փոխարինել նրանց

երկաթե ձիերով: Եվ նա ստեղեց մեքենան, որի հզորությունը մի քանի տասնյակ անգամներ գերազանցում էր մինչև այդ եղած բոլոր տրանսպորտային միջոցներին:

Թարգմանությունը Կորյուն Գաբոյանի՝  

Պարզ սարքերի պատմությունից