Return to site

Հետաքրքիր փաստեր Միջազգային տիեզերական կայանի մասին

(Հետազոտության ակտուալ թեմաներ)

1. Շատերը կարծում են, որ տիեզերքում չկա գրավիտացիայի ուժ: Դա այդքան էլ այդպես չէ: Միջազգային տիեզերական կայանը գտնվում է
մոլորակից 350 կմ հեռավորության վրա: ՈՒստի, ՄՏԿ-ում ազատ անկման
արագացումն ընդամենը տաս տոկոսով է փոքր Երկիր մոլորակի
մակերևույթի արագացումից: Եթե կայանը չշարժվեր իր սեփական
արագությամբ, ապա նա իսկապես կընկներ մարդկանց գլխին, սակայն
ՄՏԿ-ան զարգացնում է հսկայական արագություն, ինչը ձգողականության
ուժի հետ միասին ստեղծում է շարժում ուղեծրով:
2.ՄՏԿ-ը 90 րոպեն մեկ մոլորակի շուրջ կատարում է մեկ պտույտ: Արդյունքում տիեզերագնացները, որոնք սովորաբար գտնվում են ՄԿՏ-ի
լանջափեշում, օրը 16 և տարին 5840 անգամ ականատես են լինում
յուրահատուկ արևածագին և արևամուտին: Համացանցում առկա են ՄՏԿ-
ումարված բավական զարմանալի նկարներ:
3. Շեյխ Մուզաֆար Շուկորը եղել է առաջին մալազիական
տիեզերագնացը: Իր առաջին թռիչքը պլանավորելիս Շուկորն առնչվել է
տարօրինակ խնդիրների: Բանն այն էր, որ նա մուսուլման է, ինչը
ենթադրում էր օրը 5 անգամ աղոթքի իրականացում: Բացի այդ, թռիչքի
օրերը համընկնում էին մուսուլմանական կարևոր տոներից մեկի`Ռամադանի հետ, երբ մուսուլմանները լուսաբացից մինչ վերջալույս պետք
է ծոմ պահեին, իսկ քանի որ ՄՏԿ-ում արևածագը հաջորդում էր
վերջալույսին յուրաքանչյուր 90 րոպեն մեկ, ապա Շուկորի աղոթքի
ժամերն անվերջ ավելանում էին: Ավելացնենք նաև, որ մուսուլմաններն
աղոթելուց պետք է նստեն Մեքքայի ուղղությամբ, որի դիրքը ՄՏԿ-ի
նկատմամբ փոխվում է ամեն վայրկյան: Այդ հարցերը կարգավորվեցին
մուսուլման հոգևորականների օգնությամբ, որոնք թույլտվություն տվեցին
Շուկորին մի քիչ շեղվել ընդունված արարողակարգերից:
4. Ակնհայտորեն ՄՏԿ-ում չկա լվացքի մեքենա, բայց տիեզերեգնացներն,
իհարկե, ինչ-որ կերպ լուծում են շորերի մաքրության հետ կապված
խնդիրը: Լուծումներից մեկը դա ողջ առաքելության համար շորերի
բավարար պաշար ունենալն է: Այդ լուծումն արժե 5000-ից մինչև
10000-ը ԱՄՆ դոլար յուրաքանչյուր 500 գրամ քաշի համար և բավական
անիմաստ է: Հասկանալի է, որ տիեզերագնացները հնարավորություն
չունեն իրենց հետ վերցնել փոխնորդ շորեր: Այդ պատճառով,ժամանակ առ
ժամանակ, ՄՏԿ է ուղարկվում են միակողմ թռչող անօդաչու տիեզերանավ:
Երբ ապարատը հասնում է կայան, տիեզերագնացները բեռնաթափում են
եկած պաշարները, իսկ ազատված տարածությունը լցնում առաջացած
աղբով և շորերով: Տիեզերական ապարատն էլ իր պաուրնակությունը
վառում է երկնքում` խաղաղ օվկիանոսի վերևում:
5. Տիեզերագնացները իրենց հետ նաև զենք են ունենում, ինչն
անհրաժեշտ է նրանց, երկիր մոլորակ վերադառնալիս, վայրի կենդանիներից պաշտպանվելու համար: Զենքերը պահվում են հենց ՄՏԿ —ում:
6. ՄՏԿ դա ամենաթանկ նախագիծն է, որը ստեղծել է մարդկությունը:
ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի, Ռուսաստանի, Բելգիայի, Բրազիլիայի,
Գերմանիայի, Դանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների,
Նորվեգիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Շվեդիայի միասնական
ուժերով: Կայանի ստեղծման և ապահովման մեջ ներդրված է 150
միլիարդ դոլար:

Աղբյուր`https://bit.ly/3gM0rL0