Return to site


Տիեզերական անվճար ինտերնետ

(Հետազոտության ակտուալ թեմաներ)

Իլոն Մասկ / Անվճար ինտերնետ

Այսօր կխոսենք Իլոն Մասկի Starlink ծրագրի մասին, որը պետք է աշխարհի ցանկացած կետ ապահովի անվճար ինտերնետ կապով։
2015 թ-ին Իլոն Մասկը սկսեց մշակել Starlink ծրագիրը։ (Starlink-ը գլոբալ արբանյակային համակարգ է, որը տեղակայվածէ SpaceX-ի կողմից՝ ապահովելու գերարագ լայնաշերտ, մատչելի արբանյակային ինտերնետ հասանելիություն
ամբողջ աշխարհում)։
Ծրագրի իրագործման համար անհրաժեշտ է 12000 արբանյակ ուղարկելտիեզերք, որոնք գտնվելով իրար հետ մշտականհաղորդակցման մեջ պետք է ապահովեն 1 Գիգաբայթ  հզորությամբ ինտերնետ։ Արբանյակներից4500 պետք է գտնվեն Երկրից 1100-1300կմ բարձրության վրա, իսկ մնացածները կլինեն ավելի
փոքր բարձրություններում։ Ծրագրի առաջին փորձերն իրականացվեցին 2018 թ-ի փետրվարին։ Առաջիներեք ձախողված փորձերից հետո՝ փետրվարի 22-ին վերջապես փորձարկումը բարհաջող անցավ։ Արբանյակը լավագույնս կատարեց իր առաջադրանքը և 2 ժամ անց Իլոն Մասկը Twitter -ում կատարեց մի հումորային գրանցում․ 
«Այնտեղ ոչ ոքի չասեք, բայց WiFi -ի գաղտնաբառը՝ ******** Մարսեցի է»։
Սկզբնական շրջանում Մասկը մտադիր է ուղարկել 1600 արբանյակ,որոնք կապահովեն ԱՄՆ-ին ր նրչա հարակից տարածքներին։


Իսկ ում է պետք գալու այս ինտերնետը․․․
Ճանապարորդներին, լեռնագնաց-արշավորդներին, հեռավոր բնակավայրերում ապրողներին։
Իրականում այս ծրագիրը չափազանց կարևոր նշանակություն ունի,քանի որ ներկայում շատ բնակավայրեր, անտառներ,անապատներ չունեն ինտերնետ և բջջային կապ, գտնվում են անհասանելի տիրույթում։Իսկ հիմա եկեք քննարկենք ծրագրի դրական և բացասական կողմերը։
Բացասական կողմերից առաջինը այն է, որ տիեզերք ուղարկվող12000 արբանյակները անհամեմատ կավելացնեն տիեզերական աղբի քանակը, որը կարող է վնաս
հասցնել հետագա տիեզերանավերին և տիեզերքը բացահայտողներին։ 2-րդ, եթե Երկրի վրա աստերոիդ գա դրանից կվնասվեն արբանյակները և հնարավոր է, որ ընդհատվի ինտերնետ-կապը։ Բայց հուսով եմ, որ Իլոն Մասկը մտածած կլինի այսմասին։

Բացի այս ամենից ծրագիրը հսկայական հարված կհասցնի բջջային ևինտերնետ կապի օպերատորներին։ Իսկ այ դրական կողմերը ավելի շատ են դու մշտապես կլինես
կապի մեջ, այն կլինի անսահմանափակ և դու միշտ կարող ես ստանալ այն ինֆորմացիան, որը քեզ անհրաժեշտ է։
Դե ինչ հուսով եմ շուտով ես և դու կօգտվենք տիեզերական ինտերնետից։

Դիտեք տեսանյութը՝ StarlinkMission։

Աղբյուրը՝ https://www.spreaker.com/