Return to site

Ինչո՞ւ է ձյունը սպիտակ

(Հետաքրքիր փաստեր ձյան մասին)

Ձյունը, ձյան փաթիլն ու ձյան տեղումները… 

Այս ամենն անչափ գեղեցիկ է, այն մեզ լավագույնի ու լուսավորի մասին հույս է ներշնչում: Բնական երևույթ, որը տարվա ցուրտ եղանակին զարդարում է մեր մոխրագույն փողոցները:

Ձյան փաթիլները 95 տոկոսով բաղկացած է օդից: Հենց այդ պատճառով նրանք շատ դանդաղ են ընկնում 0,9 կմ/ժ արագությամբ:

Ինչու է ձյունը սպիտակ: Հենց այն պատճառով,որ նրա բաղադրության մեջ կա օդ: Ընդ որում ձյունը ոչ թե կլանում,այլ արտացոլում է լույսի ճառագայթները:  Լույսը, որն ընկնում է ձյան փաթիլների վրա, ցրվում է հնարավոր բոլոր ուղղություններով: Նյութի աղբյուրը` Econews.amԵթե լեռնային կամ արկտիկական շրջաններից մեկը վիճի, թե այն կարմիր կամ վարդագույն է, մի շտապեք նրա գլուխը ջարդել: Այնտեղ իրոք երբեմն ձյունը այլ գույն ունի:Պատմության մեջ եղել են դեպքեր,երբ այլ գույնի ձյուն է տեղացել:1969 թվականին Շվեցարիայում սև ձյուն եկավ,իսկ 1955 թվականին Կալիֆորնիայի բնակիչները կանաչ ձյուն տեսան:

Ձյան ամենամեծ փաթիլը արձանագրվել է 1887թ. հունվարի 28-ին ԱՄՆ-ում: Այդ փաթիլի տրամագիծը համարյա 38 սմ էր: Իսկ սովորաբար փաթիլները 5 մմ տրամագծով են:

Նույն բյուրեղային կառուցվածքով երկու ձյան փաթիլներ գոյություն չունեն,մատնահետքի պես :

Երբ ձյունը ընկնում է ջրի վրա,արձակվում է ձայն,որը մարդիկ չեն զգում:Սակայն ինչպես պարզել են գիտնականները-այդ ձայնը ընդհանրապես ձկներին դուր չի գալիս:

Ձյունը անդրադարձնում է արևային էներգիայի 95%-ը: Այսինքն արևի տակ այն կարող է ընդհանրապես չհալվել: Բայց այնուամենայնիվ այն քաղաքներում հալվում է դրա վրա նստած փոշու պատճառով: 

 

Թարգմանությունը՝ Կորյուն Գաբոյանի